Վարչապետը ոչ մրցութային կարգով մասնակցել է «Մարզային գավաթ» լեռնային հեծանվասպորտի 11-րդ մրցաշարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մրցութային կարգով Ապարանում մասնակցել է «Մարզային գավաթ» լեռնային հեծանվասպորտի 11-րդ մրցաշարին, այնուհետև մասնակցել մրցաշարի պարգևատրման արարողությանը:

Մրցաշարի հաղթողները ստացել են դրամական պարգևներ, մրցանակային ֆոնդը կազմել է 1.500.000 դրամ: Մրցուղին եղել է շուրջ 40 կմ:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ստեղծված մթնոլորտի համար և շնորհավորել ինչպես հաղթողներին, այնպես էլ մրցանակային տեղեր չզբաղեցրած հեծանվորդներին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հեծանվային երթը տալիս է տվյալ տարածքը նորովի բացահայտելու հնարավորություն: Վարչապետը նշել է, որ կարելի է այս մրցուղին դարձնել հեծանվային և հայտնել ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու այդ հարցում: Արդյունքում, ըստ Նիկոլ Փաշինյանի, լեռնային հեծանվավազքի այս երթուղին կարող է դառնալ Ապարան խոշորացված համայնքի՝ առողջ ապրելակերպի հետ կապված բրենդը:

Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշել է մրցաշարին նաև օտարերկրյա քաղաքացիների մասնակցելու փաստը և հույս հայտնել, որ Ապարանի լեռնային հեծանվամրցաշարը կդառնա միջազգային: Դա, ըստ վարչապետի, հնարավորություն կտա առավել ընդգծել մեր հայրենիքը, հայրենիքի այս գեղատեսիլ հատվածը, բարեկեցության նոր մակարդակ, եկամուտ բերել համայնքին, այնտեղ ապրող մարդկանց, ձևավորել համագործակցության իրական մթնոլորտ:

Վարչապետը շնորհավորել է նաև բոլորին մայրաքաղաքի՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարության առիթով:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում