Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում նշված է.

«Հարգելի պարոն նախագահ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Տաջիկստանի Անկախության օրվա առթիվ:

Անկեղծորեն մաղթում եմ Տաջիկստանին զարգացում, ինչպես նաև առաջընթաց՝ քաղաքացիների բարեկեցության բարելավմանը և միջազգային ասպարեզում Ձեր երկրի դերի ավելացմանն ուղղված սոցիալ-տնտեսական վերափոխումների հիմնական ուղղություններում։

Համոզված եմ, որ մեր երկրների ժողովուրդների բարեկամության վրա հիմնված Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցությունը համատեղ ջանքերով կարող է նոր ազդակ և ավելի լայն դրսևորում ստանալ միջպետական փոխգործակցության հիմնական ոլորտներում:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն նախագահ, առողջություն, երջանկություն և հաջողություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Related posts

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Գյումրին հրաժեշտ տվեց Դոնարա Հարությունյանին