Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ Անկախության օրվա առթիվ:

«Ձերդ Գերազանցություն,

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ Հունաստանի Հանրապետության Անկախության օրվա և Օսմանյան Թուրքիայի լծից ազատագրման 200-ամյակի առթիվ:

Երկու դար առաջ հույն ժողովուրդը կարողացավ ոչ միայն դիմակայել ճակատագրական մարտահրավերներին, այլև իրականացնել իր երազանքը` վերականգնել պետականությունը:

Հայաստանն առանձնահատուկ կարևորում է նույնական արժեքների, պատմական սերտ առնչությունների և երկու ժողովուրդների փոխադարձ ջերմ կապերի վրա հիմնված ավանդական հարաբերությունները եղբայրական Հունաստանի հետ: Անցնող տարվա մարտահրավերները մեկ անգամ ևս վերահաստատեցին մեր երկու բարեկամ երկրների միջև բազմաբնույթ և շարունակական երկխոսության կարևորությունը:

Համոզված եմ, որ գալիք տարիներին մեր երկրների միջև անկեղծ ու արդյունավետ համագործակցությունն ավելի կամրապնդվի և կընդլայնվի:

Մաղթում եմ Ձեզ և Հունաստանի եղբայրական ժողովրդին բարօրություն և երջանկություն», – նշված է Հայաստանի վարչապետի ուղերձում:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին