Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Համագործակցության վարչապետ Էնթոնի Ալբանիզին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է.

«Շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Ավստրալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա կապակցությամբ:

Գոհունակությամբ եմ արձանագրում մեր երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցությունը և մեր ժողովուրդների պատմական ջերմ կապերն ու միջմարդկային փոխանակումները։ Համոզված եմ, որ փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված Հայաստան–Ավստրալիա բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ներառելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ավստրալիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում»:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան