Վարչապետը նշանակում է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արսեն Բաբայանին առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 27-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 11.1-ին և 11.3-րդ կետերը՝ 1. Արսեն Բաբայանին նշանակել առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև օրենսդրությամբ սահմանված ժամկետում առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակումը»,- ասված է որոշման մեջ:

Related posts

Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը

Գեղակերտում բացվեց «Խոյ» երիտասարդական տարածքը

Սլովակիայում հանրաքվե է անցկացվում վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու շուրջ