Վարչապետը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգությանն առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին:

Վարչապետը կարևորել է Միջխորհրդարանական միության հետ համագործակցությունը և նշել, որ այն լավ հարթակ է՝ զարգացնելու միջխորհրդարանական երկխոսությունը տարբեր երկրների գործընկերների հետ:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Միջխորհրդարանական միության (IPU) երիտասարդ պատգամավորների գլոբալ ֆորումի անցկացումը Երևանում, որը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերին:

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին և ընդգծել ՀՀ առանցքային մոտեցումներն ու սկզբունքները տվյալ հարցերի շուրջ:

Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել