Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին:

Հանդիպման ընթացքում վարչապետը մասնակիցների հետ քննարկել է մրցաշարի կազմակերպմանը, ձևաչափին, մարզերում անցկացված նախնական փուլերի արդյունքներին վերաբերող հարցեր:

Մրցաշարի մասնակիցները և նրանց մարզիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին նման նախաձեռնության համար և հավելել, որ նման մրցաշարերը մեծ հետաքրքրվածություն ունեն դպրոցականների շրջանում:

Նիկոլ Փաշինյանը բոլորին մաղթել է հաջողություններ և հորդորել շարունակել զբաղվել սպորտով, իսկ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի համայնքներում ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ:

Եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք կհաղթահարեն 5000 մետր մրցատարածությունը

 

Դիլիջանի Պարզ լճին հարող տարածքում հանդիպեցի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Пятница, 17 мая 2024 г.

Related posts

Մհեր Գրիգորյանին Nokia ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացվել են 5G ցանցի ենթակառուցվածքների ներդրման ծրագրերը

Անօթևան մնացածները կապահովվեն թե՛ կեցության վայրով, թե պայմաններով. ՏԿԵ նախարարը՝ Ճամբարակում

Դավիթ Առուշանյանը ներկայացրել է Շիրակի մարզի 2024 թվականի բյուջեի կատարողականը