Վարչապետը կարևորել է Հայաստանի հանրային ՀԸ-ի և ԵՀՄ-ի միջև սերտ համագործակցությունն ու համատեղ նախագծերի իրականացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հեռարձակողների միության նախագահ Նոել Կուրանին:

Վարչապետը կարևորել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության միջև սերտ համագործակցությունն ու համատեղ նախագծերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հանրային հեռուստաընկերության դերը և ընդգծել վերջինիս շարունակական զարգացման, վերազինման, աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը:

Նոել Կուրանը նշել է, որ ԵՀՄ-ն շահագրգիռ է Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ սերտ համագործակցությամբ և պատրաստ է նպաստել վերջինիս զարգացմանն ու կարողությունների ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ժամանակակից պայմաններում հեռուստաընկերությունների դերին, ապատեղեկատվության դեմ պայքարին, խոսքի ազատությանը վերաբերող հարցեր:

Related posts

Մեքենան գլխիվայր է շրջվել և այրվում է. Խոշոր խցանում՝ Աշտարակի մայրուղում

Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ

Ավարտվել է ամուսիններին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը