Վարչապետը ծանոթացել է Գյումրու տարեցների խնամքի կենտրոնի վերանորոգման աշխատանքներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր Խաչի ընկերության միջև 2019 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված համագործակցության հուշագրով Գյումրու տուն-ինտերնատի լուծարումից հետո բնակիչների խնամքն իրականացվում է ՀԿԽԸ կողմից։ Հուշագրի առանցքում տուն-ինտերնատում բնակվող խնամքի կարիք ունեցող տարեցների եւ հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավումն է՝ ապահովելով առավել լավ պայմաններ, շուրջօրյա խնամք, բժշկասոցիալական եւ հոգեբանական ծառայություններ։ Պայմանագրի համաձայն՝ կազմակերպությունը պետական բյուջեից տարեկան ստանում է շուրջ 250 մլն դրամ՝ 160 շահառուի շուրջօրյա խնամքն իրականացնելու նպատակով։

Related posts

Գյումրու տներից մեկում հրդեհ է բռնկվել

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 54 ահազանգ է ստացվել. ՆԳՆ