Վարչապետը այցելել է Գյումրիի բուժկենտրոն, որտեղ մատուցվում են ինվազիվ սրտաբանության ծառայություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ մատուցվում են ինվազիվ սրտաբանության ծառայություններ: Ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանը գրել է.

«Ծառայությունը հագեցվել է վերջին սերնդի անգիոգրաֆիկ սարքավորմամբ, ինչը հնարավորություն է տալիս մարզում մատուցելու բարձրակարգ բուժօգնություն:
Նյարդաբանական և կաթվածի բաժանմունքը ևս համալրվել է նորագույն սարքավորումներով:

Ծրագրի ընդհանուր արժեքը 129 մլն 828 հազար դրամ է»:

Related posts

Բրազիլիայում օդապարիկ է կործանվել. հայտնի է 8 զոհի մասին. տեսանյութ

Եմենի հութիները կհարվածեն Կարմիր ծովում ամերիկյան նավերին, եթե ԱՄՆ-ը հակամարտության մեջ մտնի Իրանի հետ

Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի. Անի Բադալյան