Վարժական հավաքներ՝ հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ

 

Կառավարության որոշմամբ հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ՝ նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված՝ շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

Related posts

Կառավարությունը քննարկում է 2027-ի հունվարի 1-ից մինչև 200.000 դրամ աշխատավարձ ստացող անձանց առողջության ապահովագրության համակարգում ներառելու տարբերակներ

Պուտինը սպառնում է «հայելային» պատասխանել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանմանը

500 հազար դրամ՝ սեպտեմբերի 1-ից ծնված երեխաների համար