Վատիկանում Թրամփն ու Զելենսկին առանձնազրույց են ունեցել

Վատիկանում Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունից առաջ հանդիպել են Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահները:

Դոնալդ Թրամփը և Վոլոդիմիր Զելենսկին նախ 15 րոպե առանձնազրույց են ունեցել, որից հետո նրանց են միացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը:

Հայտնի է, որ Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահները պայմանավորվել են շարունակել բանակցությունները: Սպիտակ տունն արդյունավետ է որակել նախագահների հանդիպումը:

Զելենսկին ևս հանդես է եկել մեկնաբանությամբ։ «Քննարկեցինք շատ հարցեր՝ ուկրաինացիների պաշտպանություն, լիակատար և անվերապահ հրադադար, հուսալի և երկարատև խաղաղություն։ Հուսով ենք՝ արդյունքի կհասնենք»,– ասել է նա:

Related posts

Ժամը 21.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 262 տրանսպորտային միջոց

«Հետ վերադարձրեք դատարանի նախկին շենքը» ․ ՔՊ ավագանին` Վարդան Ղուկասյանին

Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին ԵՔՀ-ին հյուրընկալելու հարցում. ՀՀ վարչապետ