Վաշինգտոնյան հանդիպումն ու ստորագրված փաստաթղթերը պատմական նշանակություն ունեն. Բայրամով

Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների Վաշինգտոնյան հանդիպումն ու ստորագրված փաստաթղթերը պատմական նշանակություն ունեն. տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը պետք է ծառայեն ժողովուրդների բարեկեցությանն ու առաջընթացին:

Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում:

«Տասնամյակներ շարունակված հակամարտության կարգավորման գործընթացի ուղղությամբ Ադրբեջանի հետևողական ջանքերն ու նպատակաուղղված գործողություններն ուղղված են մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»,- ասել է դիվանագետը:

Նա հավելել է, որ տարածաշրջանում համագործակցության կայունության համար անհրաժեշտ է ամրապնդել նաև տնտեսական կապերը: Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը հետևողական ջանքեր է գործադրում «Միջին միջանցքի» ակտիվացման համար: TRIPP ուղու մասին Բայրամովը կարծիք է հայտնել, որ այն կարևոր քայլ է տարածաշրջանային հաղորդակցությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել