Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բեռնատար է հրդեհվել

Մարտի 10-ին՝ ժամը 21:45-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենայից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 13-րդ կմ-ին այրվում է կցորդիչով բեռնատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:24-ին, մարվել՝ 23:44-ին։ Այրվել է «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարի խցիկը և կցորդիչը՝ մասամբ։

Դեպքի վայրում հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն։

Shamshyan.com-ն էլ հաղորդում է, որ դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհը բռնկվել է Ռուսաստանի Դաշնությունից Երևան մեծ քանակությամբ կոնյակի շշեր տեղափոխող բեռնատարում։

Related posts

«Արդեն տարօրինակ չէ, որ Ռոբերտ Քոչարյանի շրջապատում գտնվող իրավաբանները, նրա պատգամավորները կեղծում են»․ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՌԴ նախագահին

Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով