Վանաձորում կասեցվել է քարի արտադրամասի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ

 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզում «ԱՐԱՄ ՄԱԴՈՅԱՆ ԱՐԿԱԴԻԻ» ԱՁ-ին պատկանող քարի սղոցման, մշակման արտադրամասում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպք։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

 

Տնտեսվարողը չունենալով ջրօգտագործման թույլտվություն՝ Վանաձոր-Շահումյան ավտոճանապարհի հարևանությամբ հոսող առվակից՝ խողովակաշարի միջոցով կատարել է ապօրինի ջրառ։

Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, խողովակաշարը կապարակնքվել։

 

Նշանակվել են վարչական տուգանքներ։

Related posts

Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի պահեստների վրա հարձակումները. Թրամփ

Խաչվերաց՝ եկեղեցական և ժողովրդական ավանդույթներով

Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին