«Վայլդբերրիզ» ՍՊ ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր չափերով յուրացում կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վայլդբերրիզ» ՍՊ ընկերության աշխատակցի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 26-ամյա երիտասարդը 2019թ. հունվարի 26-ից աշխատելով վերոնշյալ ընկերության Վանաձոր քաղաքի մասնաճյուղում որպես պահեստի և հաճախորդների հետ հարաբերությունների մենեջեր-գանձապահ, և աշխատանքային պայմանագրով հանդիսանալով լիակատար նյութական պատասխանատու անձ՝ լիազորված լինելով իրականացնել պահեստային աշխատանքների կազմակերպումը և համակարգումը, ինչպես նաև կանխիկ գումարի մուտքագրման և ելքագրման աշխատանքների կատարումը, 2019թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2020թ. փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում, միասնական դիտավորությամբ, շարունակաբար, յուրացման եղանակով հափշտակել է ընկերության կողմից իրեն վստահված տարբեր տեսակի ապրանքների վաճառքից ստացված խոշոր չափերով գումարը ՝ 1.958.390 ՀՀ դրամ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Վայլդբերրիզ» ՍՊ ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան