Վաղուց ժամանակն է, որ ԱՄՆ-ն միջոցներ ձեռնարկի Ալիևին պատասխանատվության ենթարկելու համար. Փալոն

«Նախորդ տարի Արցախի վրա հարձակվելու հրաման տալով՝ Ալիևը խախտել է միջազգային իրավունքը. նա մինչ օրս լուրջ հետևանքների չի բախվել իր ցեղասպան արշավի համար, որը հանգեցրել է 120.000 հայերի վտարմանը իրենց պատմական հայրենիքից, թեև պարզ էր, որ հարձակումն անխուսափելի էր»,- այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:

«Վաղուց ժամանակն է, որ ԱՄՆ-ն միջոցներ ձեռնարկի Ալիևին պատասխանատվության ենթարկելու համար: Ահա թե ինչու ես առաջամարտիկ դեմոկրատն եմ, որ առաջ է մղում Հայաստանի պաշտպանության ակտը, որը կդադարեցնի ԱՄՆ-ի հետագա ամբողջ օգնությունն Ադրբեջանին անվտանգային ոլորտում և կպահանջի ապացույցներ, որ նրանք կարող են հուսալի կողմ լինել խաղաղ բանակցություններում»,- նշել է Փալոնը:

Related posts

Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին

ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին