Վաղը Վերածննդի հրապարակում կորոշենք հետագա անելիքները. Գուրգեն Ներսիսյան

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հանդես է եկել հայտարարությամբ` ուղղված քաղաքացիներին: Դրանում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ, քանի որ այսօր մեկնարկած Արցախի համաժողովրդական շարժման մասնակիցները օրվա ընթացքում ոտքով մոտ երկու տասնյակ կիլոմետր ճանապարհ են անցել ու բավականին ուշ են հասել Ստեփանակերտ, ուստի մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա վաղը, հուլիսի 15-ին, ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ կներկայացվեն վերջին երկու օրվա աշխատանքները, երկրում ստեղծված վիճակը, ինչպես նաև կորոշենք հետագա անելիքները:

Ի դեպ, Վերածննդի հրապարակում վրաններն արդեն տեղադրվել են: Արցախի համաժողովրդական շարժումն այլևս իրականություն է, ի հեճուկս իրենց իրական դեմքն ու խառնակիչ կերպարը թաքցնելուն ոչ ունակների»:

Related posts

Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել

«Տաշիր պիցցա»-ի Աբովյան քաղաքի մասնաճյուղում կասեցվել է մեկ արտադրատեսակի արտադրությունը

Լորի ձվի արտադրամասի գործունեությունը դադարեցվել է. ՍԱՏՄ