Վաղարշապատի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրության քվեարկությունն ավարտվեց

Վաղարշապատի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրության քվեարկությունն ավարտվեց: Ընտրական տեղամասերը ժամը 20:00-ին փակեցին իրենց դռները, և այժմ սկսվելու է քվեաթերթիկների հաշվարկը:

Հիշեցնենք՝ Ընտրապայքարին 8 քաղաքական ուժ է մասնակցել

1. «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ կազմում ՀՅԴ կուսակցություն և «Առաջ» աջակենտրոն կուսակցություն

2. «Համահայկական ճակատ» կուսակցություն

3. «Հանրապետություն» կուսակցություն

4. «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն

5. «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

6. «Ժառանգություն» կուսակցություն

7. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

8. «Հայրենիք» կուսակցություն:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունները կազմակերպելու համար ձևավորվել է 47 ՏԸՀ:

Հիշեցնենք նաև՝ ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով սահմանվել են ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների աշխատանքի հստակ ուղղություններն ու գործիքակազմը։

Նոյեմբերի 9-ին Ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքերում տեղադրվել են ընտրողների վերջնական ցուցակները. իրականացվել է նախապատրաստական ծավալուն աշխատանք:

Related posts

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը | ՈՒՂԻՂ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները