Վաղաժամկետ դադարեցվել են Դավիթ Փափազյանի լիազորությունները

«Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ» ՓԲԸ֊ի Խորհրդի որոշմամբ՝ 2024 թվականի հունվարի 5-ին վաղաժամկետ դադարեցվել են Ընկերության տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Ղազարյանը։

Տիգրան Ղազարյանն ունի կառավարման հարուստ փորձ, որից վերջին տարիները՝ «Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ» ՓԲԸ֊ում։ Հանդիսանում է գործարար կառավարման մագիստրոս, ինչպես նաև դասավանդում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։

 

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը