Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վահե Ղազարյանը շնորհավորել է Ալեքսանդր Կոնյուկին՝ Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Նա բարձր է գնահատել Հայաստանի ոստիկանության և Բելառուսի ներքին գործերի նախարարության համագործակցությունը։

Ոստիկանության պետը երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել։

Ալեքսանդր Կոնյուկը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում առկա կապը երկու երկրների իրավապահ կառույցների միջև։

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարաբնույթ հարցեր։

Related posts

7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը

Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ