Վահե Հովհաննիսյանը և Սերգեյ Կոպիրկինը անդրադարձել են տնտեսական համագործակցության զարգացման հնարավորություններին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Վահե Հովհաննիսյանն իր խոսքում բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության հետ ձևավորված համագործակցային հարաբերությունները: Նախարար Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ նախարարությունների միջև հաստատված սերտ համագործակցությունը և դրա շրջանակներում փորձի փոխանակումը կնպաստեն մասնագիտական կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանը։

Դեսպան Կոպիրկինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման հնարավորություններին։

Related posts

Հաստատվել են 2026թ․ հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների օրերը

Ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ, արհեստական օրակարգեր ձևավորելու նպատակով հարցումներ են տեղադրվել․ ՊՆ խոսնակ

Էմմա Պալյանը նոր պաշտոն ունի