Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին, «Բռնության և ոտնձգության մասին կոնվենցիա, 2019 թ. (թիվ 190)» կոնվենցիան վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի» կանոնադրությունը վավերացնելու մասին օրենքները, ինչպես նաև Մշակութային աճուրդների կազմակերպման մասին, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը:

Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Related posts

Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ կարկուտի պատճառած վնասները վերացնելու նպատակով

Քվեախցիկ տանող ճանապարհը դեռ խոչընդոտներով է. ի՞նչ խնդիրների են բախվում հաշմանդամություն ունեցող ընտրողները

Մոսկվան սխալ է համարում ԱՄՆ-ի դիրքորոշումը հարաբերությունների վերականգնման հարցում․ Պեսկով