Վահագն Ալեքսանյանը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ խորհրդարանական կապերի խորացման հեռանկարները

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը օգոստոսի 20-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ։

Դեսպանը շնորհավորել է Վահագն Ալեքսանյանին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելու կապակցությամբ։

ԱԺ փոխխոսնակը դեսպանին է ներկայացրել խորհրդարանական արդյունավետ գործունեության ծավալման առանցքային ուղղություններն ու առաջնահերթությունները։ Երկուստեք կարևորվել են ժողովրդավարական ձեռքբերումների խորացումն ու ամրապնդումը։

Զրուցակիցները դիտարկել են երկկողմ խորհրդարանական կապերի խորացման հեռանկարները՝ շեշտելով բարեկամական խմբերի գործունեության ու փոխադարձ այցերի աշխուժացումը։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև ինչպես մի շարք ոլորտային, այնպես էլ առանձնահատուկ տնտեսական գործընկերության զարգացման հանձնառությունը։

Related posts

Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. 10 անձի մեղադրանք է ներկայացվել

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2027-ի բյուջեի նախագիծը . ՈՒՂԻՂ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում