Սրված փուլում գտնվող ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացը չպետք է և չի կարող լինել որևէ մրցակցության վայր.Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ղարաբաղում հրադադարի մասին ԱՄՆ հայտարարությունը, նշել է, որ այս հակամարտությունը չպետք է լինի մրցակցության վայր:

ԱՄՆ-ն նախօրեին հայտարարել է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական նոր հրադադարի մասին: Դա տեղի է ունեցել Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո:

«Սրված փուլում գտնվող ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացը չպետք է և չի կարող լինել որևէ մրցակցության վայր», – պատասխանել է Պեսկովն՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում նման պայմանավորվածություններին և արդյոք ԱՄՆ-ին հաջողվե՞լ է անել ավելին, քան Ռուսաստանին:

«Իհարկե, Ռուսաստանը, որպես խմբի համանախագահ, պատրաստ է ողջունել ցանկացած քայլ, որը կօգնի դադարեցնել պատերազմը», – լրագրողներին ասել է Պեսկովը:

Related posts

Դավիթ Առուշանյանը ներկայացրել է Շիրակի մարզի 2024 թվականի բյուջեի կատարողականը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Իլոն Մասկը ներողություն է խնդրել Թրամփի մասին իր գրառումների համար. BBC