Ստեփանակերտը հերքում է Արցախի նախագահի շարասյանը հարվածներ հասնցնելու մասին տեղեկությունները

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հերքում է պրոթուրքական Telegram-ալիքների տեղեկությունները, թե ադրբեջանական զինուժը հարվածներ է հասցրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շարասյանը:
«Հերքում եմ այդ տեղեկությունները: Նախագահն այս պահին լիարժեք կատարում է իր աշխատանքային պարտականությունները», – Aysor.am-ի հետ զրույցում ասել է Պողոսյանը:

Related posts

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են

Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեի հորդորը՝ Փաստաբանների պալատին

Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ