Ստանիսլավ Զասը Հայաստանում է. նա հայկական կողմին կիրազեկի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակի մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան, որի շրջանակներում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքական և ռազմական ղեկավարության հետ:

Այս մասին հայտնում է՝ ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 9-10-ը պլանավորված են նրա հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:

Հանդիպումների ընթացքում Ստանիսլավ Զասը հայկական կողմին կիրազեկի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքի մասին:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում