Սպորտը պետք է հաշտեցնի ազգերին. Վահագն Խաչատուրյանը՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մասին

Շնորհակալություն Հայաստանի և Թուրքիայի թիմերին դիտարժան և բուռն հույզերով լի հանդիպման համար։ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Սպորտը պետք է կամրջի ժողովուրդներին, հաշտեցնի ազգերին և ծառայի խաղաղության գործին»,- նշեց է նախագահը։

Հիշեցնենք, որ Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Խաղն ավարտվեց 2:1 հաշվով` հօգուտ Թուրքիայի հավաքականի:

Related posts

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել. 3 գյուղ տարհանվել է

«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վիրավորներ կան

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալակիր