Սպիտակ քաղաքից 4 կմ հարավ-արևելք գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ

Հուլիսի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:59-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:59-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.82⁰ և արևելյան երկայնության 44.31⁰ աշխարհագրական կոորդինատներով` Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 4 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում և Նոր Խաչակապ, Արջահովիտ գյուղերում` 2 բալ ուժգնությամբ:

Related posts

Թուրքիայում 3 երկրաշարժ է տեղի ունեցել

Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զոհեր

Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը երկկողմանի փակվել է