Սպիտակ տունը նախազգուշացրել է Իսրայելում ձգձգվող հակամարտության հավանականության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաները զգուշացրել են ամերիկացի սենատորներին Իսրայելում ձգձգվող հակամարտության հավանականության մասին։ Այս մասին հայտնում է Punchbowl News պորտալը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները կիրակի «նախազգուշացրել են սենատորներին, որ իրենք պետք է ընտրողներին նախապատրաստեն Իսրայելում և Գազայի հատվածում երկարատև պատերազմի հավանականությանը` մատնանշելով առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում ԱՄՆ աջակցության անհրաժեշտությունը»:

Պորտալի տվյալներով՝ օրենսդիրներն ակնկալում են, որ Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները շուտով իրենց կտեղեկացնեն այն մասին, թե ինչ կարող է պահանջվել մոտ ապագայում Իսրայելին աջակցելու համար։ Մասնավորապես, խոսքը կարող է լինել ռազմական օգնության հատկացման մասին, այդ թվում՝ հակահրթիռային պաշտպանության համակարգերի պաշարների համալրման՝ «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի համար։

Related posts

Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրիում

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Մենք կհասնենք մեր նպատակներին և միասին ամեն ինչ կանենք հաղթանակի համար. Պուտին