Սպիտակ տունը Հայաստանին ու Ադրբեջանին ուղիղ երկխոսություն հաստատելու կոչ է արել

Սպիտակ տունը Հայաստանին ու Ադրբեջանին ուղիղ երկխոսություն հաստատելու կոչ է արել: Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին այսօր նշել է, որ հայ – ադրբեջանական սահմանին շարունակվող հարձակումների մասին հաղորդումները, ինչպես նաև Հայաստանի ուղղությամբ գնդակոծություններն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածները շարունակում են իրենց մտահոգել:

Քիրբին հայտնել է, որ Սպիտակ տունն ակտիվ շփումների մեջ է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ՝ հասկանալու համար` ինչպես կարող են դադարեցնել բռնությունները: Սպիտակ տան ներկայացուցիչը կրկին վերահաստատել է իրենց դիրքորոշումը, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, կոչ արել խուսափել հավելյալ բռնություններից։

«Մենք նաև հորդորում ենք երկու կառավարություններին հաստատել շփման ուղիղ միջոցներ, այդ թվում՝ դիվանագիտական և ռազմական խողովակներով, և հանձնառու մնալ ճգնաժամի դիվանագիտական կարգավորմանը», – ասել է նա:

Related posts

Անահիտ Ավանեսյանը գործատուների հետ քննարկել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը

Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները. տրվել են ցուցումներ՝ ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ

COP17-ին ընդառաջ ԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը