Սպիտակ ծովից մինչև Ամուրի ափեր տարածվում է ռեկորդային ջերմություն

Օրացուցային ձմռան սկսվելուց երկու օր առաջ ռեկորդային ջերմությունը պատել է Ռուսաստանի տարածքի նկատելի հատվածը։ Անցած չորեքշաբթի օդի առավելագույն ջերմաստիճանի օրական երեք տասնյակից ավելի ռեկորդներ են գրանցվել։ Աննախադեպ բարձր ցուցանիշներ են գրանցվել Արխանգելսկի մարզում, Նենեցյան ինքնավար շրջանում, Յամալո-Նենեցյան ինքնավար շրջանում, Կրասնոյարսկի երկրամասում, Խանտի-Մանսիական ինքնավար շրջանում, Սվերդլովսկի, Տոմսկի և Իրկուտսկի մարզերում, Խակասիայում, Յակուտիայում, Ամուրի մարզում և Խաբարովսկի երկրամասում։

Տեղեկությունը հրապարակել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

«Ամենաբարձր» առավելագույնը սահմանվել է Սվերդլովսկի շրջանի Իվդել քաղաքում, որտեղ օդը տաքացել է մինչև +9,2°, ինչը 4,6°-ով բարձր է 1996թ.-ի նախորդ առավելագույնից։ Իսկ ամենահին՝ 1932 թվականի ռեկորդը, թարմացվել է Յամալո-Նենեցյան ինքնավար շրջանի գտնվող Մարեսալի բևեռային օդերևութաբանական կայանում։

Ռուսաստանի հյուսիսային մասում և Հեռավոր Արևելքում ռեկորդային շոգերի երկրորդ օրն է։ Երեքշաբթի օրը նոր ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել Մուրմանսկի և Արխանգելսկի մարզերում, Յամալո-Նենեցյան ինքնավար շրջանում և Կրասնոյարսկի երկրամասում, Յակուտիայում և Պրիմորիեում։

Ջերմության աղբյուրը դանդաղ շարժվում է դեպի արևելք, և այսօր և վաղը հնարավոր են ջերմային նոր ռեկորդներ Եվրոպական Ռուսաստանի հյուսիս-արևելքում, Արևմտյան Սիբիրի հյուսիսում, Արևելյան Սիբիրում և Հեռավոր Արևելքում։ Ամենաէական ջերմաստիճանային անոմալիա՝ մինչև 12–15°, սպասվում է Սախայի Հանրապետությունում։

Related posts

Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ

Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

Օտարերկրյա հեռուստաալիքներով ՀՀ պետականության վրա տեղեկատվական հարձակում հանդիսացող հեռուստահաղորդումները պիտի արգելափակվեն. ԲՏԱ նախարար