Սպասվում է գերիների վերադարձ. ՈւՂԻՂ


Ադրբեջանը վերադարձնելու է 15 գերիների։ Ենթադրվում է, որ նրանցից 12-ը Խծաբերդից ու Հին Թաղերից գերեվարված շիրակցիներն են,որոնց երեկ կես տարվա ազատազրկման են դատապարտել «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու» մեղադրանքով։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը լրատվամիջոցներին ասել էր, որ վճռի ուժի մեջ մտնելուց հետո զինծառայողները պետք է ազատ արձակվեն։

Համաձայն միջազգային իրավունքի` պատժի կրման ժամկետը հաշվարկվում է կալանավորման պահից։

Զինծառայողները գերեվարվել էին 2020 թ.-ի դեկտեմբերի 13-ին, այսինքն՝ 6 ամիսը լրացել է հունիսի 13-ին։

Related posts

Երկրաշարժ Մարտունիից 6 կմ հյուսիս-արևմուտք. այն զգացվել է Մարտունիում, ինչպես նաև Երանոս, Լիճք, Ծակքար և Վարդաձոր գյուղերում

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ