Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Մարտի 28-ի ցերեկը, ապրիլի 1-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ին, ապրիլի 2-ին օրվա ընթացքում հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև, 29-31-ի ցերեկը՝ նաև ամպրոպ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ: Մարտի 29-31-ին, ապրիլի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 28-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում մարտի 28-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ը, ապրիլի 2-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։

Related posts

Երևանի շինհրապարակներից մեկում 2 տղամարդ է Էլեկտրահարվել

Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել է

Ուզբեկստանում տղամարդը սպանել է կնոջը դավաճանության մասին երազ տեսնելու պատճառով