Սպասվող եղանակի մասին

Երևան քաղաքում դեկտեմբերի 11-ի, 13-ի և 14-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ին, 13-ի և 14-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 12-13-ի առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 11-ի և 14-ի ցերեկը, 12-ի գիշերը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 12-14-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Դեկտեմբերի 12-13-ը Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-14-ը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Related posts

Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է

Խաղաղությանը հասնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան պատերազմում հաղթելը. Հաջիև

Գուցե ձեզ հյուսիսից հաթաթա՞ են տվել, թե՝ քանի՞ գլխանի եք, որ Խաղաղության խորհրդին կողմ եք քվեարկել. Բաղդասարյանի կոչը տղամարդ պատգամավորներին