Սպասված երթևեկ մեկ տարի անց. փողոց դուրս եկան Գյումրու նոր երթուղայինները

33,12,18 ամենաշատ հնչող տրանսպորտային համարներն են, որոնց գյումրեցիները երկար են սպասում ու դժգոհում քանակից, բայց փոխարենը 25 համարի երթուղային հին տրանսպորտային միջոցներն են այլեւս անցյալում, սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված 65-ից 13 նոր միկրոավտոբուսներն են փոխարինել դրանց: «Գյումրի» ՍՊԸ հրաժարվել է սպասարկումից եւ Գյումրու համայնքապետի որոշմամբ՝ նոր երթուղայինները վերջապես սկսում են սպասարկումը: Հաջորդիվ երթուղային ցանցը կսկսի նոր տրանսպորտներով հագենալ՝ ըստ հերթականության, երբ մասնավորը, ինչպես սպասվում է, կհրաժարվի սպասարկումից: Փակցված ցուցանակը հուշում է այն մասին, որ մինչեւ տարեվերջ 25-ը կդառնա 5-րդ երթուղային, այսինքն՝ 9 գործող երթուղային գծերից մի քանիսը կմիանան. կգործեն 7-ը եւ Գյումրին կունենա 1-ից 7-րդ համարի երթուղայիններ:

 

 

Related posts

Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածել են Զապորոժիեի ԱԷԿ-ին

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Վահագն Չախալյանը երկու ամսով կալանավորվել է