Սպանություն Պապինո գյուղում. Աշոցքի ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողին

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները հետախուզվողին հայտնաբերելու նպատակով համագործակցեցին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ: Բավրայի սահմանային անցակետում ձերբակալվեց և Աշոցքի բաժին տեղափոխվեց Գյումրիում հաշվառված 43-ամյա մի տղամարդ:
Դեպքը տեղի էր ունեցել 2013 թվականին, ՌԴ Կալուգայի մարզի Պապինո գյուղում, ազգությամբ հայերի միջև ծագած վեճի հետևանքով: Լինելով բռնցքամարտիկ` այն ժամանակ դեռևս 33-ամյա տղամարդն օգտագործել էր մասնագիտական հմտությունները, նաև մահակով խփել էր հասակակից Կառլեն Վարդանյանի գլխին: Ստացած վնասվածքներից Վարդանյանը մահացել էր:
Ռուսաստանի Դաշնության իրավապահները բացահայտել էին հանցագործությունը, 43-ամյա տղամարդը ներգրավվել էր որպես մեղադրյալ, սակայն դատավարության ընթացքում նա դիմել էր փախուստի: Այս տարվա փետրվարի 1-ին նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում, խափանման միջոցը` կալանք:
43-ամյա հետախուզվողը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է հետխուզում նախաձեռնողը:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Եթե ինչ-որ պահի ես պետք է լքեի ԱԺ նախագահի պաշտոնը, Ռուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. Սիմոնյան

Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան