Սպանդանոցային գործունեության վերահսկողությունը կխստացվի. նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Նախագծերի ընդունմամբ կխստացվի վերահսկողությունը, որն ուղղված է կանոնակարգելու սպանդանոցային գործունեությունը: Խախտումների հայտնաբերման պարագայում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք՝ կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը: Նաև սահմանվում են լիազորող նորմեր, որպեսզի նոր մշակվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախաբանում հնարավոր լինի սահմանել այն լիազորող նորմերը, որոնք լիազորում են Կառավարությանը` ընդունելու համապատասխան իրավական ակտերը:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը լրամշակվել է, կատարվել են իրավական որոշակիության ապահովմանն ուղղված լրացումներ և խմբագրական աշխատանքներ:

Օրենսդրական փաթեթն արժանացել է դրական եզրակացության: Այն քննարկվել է հանձնաժողովի՝ մայիսի 13-ին տեղի ունեցած նիստում:

Related posts

Իսրայելը 50 կործանիչով հերթական հարձակումն է իրականացրել Իրանում ուրանի հարստացման օբյեկտների վրա

Հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի), դա տեղի կունենա արագ․ Փաշինյան

Սամվել Կարապետյանն իրավապահների ուղեկցությամբ դուրս է եկել առանձնատնից և հեռացել