Սոֆյա Հովսեփյանը լքում է «Իմ քայլը» խմբակցությունը և այսուհետ գործելու է որպես անկախ պատգամավոր

Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը լքում է «Իմ քայլը»  խմբակցությունը և այսուհետ գործելու է որպես անկախ պատգամավոր: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում։

«Որոշումը կայացրել եմ երկար մտածելուց հետո:

Սա ամենևին չի նշանակում, որ որևէ կերպ կթերանամ իմ որդեգրած առաքելության իրականացման գործում, այլ կշարունակեմ գործել  նույն նվիրումով, ինչպես գործել եմ մինչ այս պահը: Ցանկացած ազգանվեր և պետականամետ գործին լինելու եմ նպաստող, ինչպես եղել եմ, և դեմ եմ լինելու այն բոլոր հարցերին, որոնք չեն բխելու մեր երկրի ու ազգի շահերից:

Խնդրում եմ ինձ վստահող անձանց՝ չկաշկանդվել ցանկացած հարցում դիմելու և ակնկալելու իմ աջակցությունը:

Միևնույն ժամանակ ներողություն եմ խնդրում  ինձ իրենց ձայնը վստահած հայրենակիցներիցս, որ սույն որոշումը ձեզ հետ չեմ քննարկել, սակայն վստահ եմ, որ ըմբռնումով կմոտենաք», – նշել է նա։

Related posts

Արթիկի քաղաքապետի որդին վթարի է ենթարկվել, մեքենան կողաշրջվել է․ կա տուժած

Այստեղ եմ հստակ ուղերձով, ԵՄ-ն և ՀՀ-ն երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա. Կայա Կալաս

Երկրաշարժ Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Մակու քաղաքից 28 կմ հյուսիս