«Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ կրկին հիշեցնում և հորդորում ենք. պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա։
Գրիպի դեմ պատվաստումը՝
- Նվազեցնում է գրիպով հիվանդանալու հավանականությունը,
- Կանխարգելում է հիվանդության բարդությունները:
Միաժամանակ.
- Եթե հիվանդ եք, մնացե՛ք տանը:
- Հնարավորինս շա՛տ հեղուկներ օգտագործեք:
- Հաճախակի՛ օդափոխեք փակ տարածքները:
- Պահպանե՛ք հազի ու փռշտալու կանոնները:
- Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ:
- Անհարկի մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ:
- Հագնվե՛ք եղանակին համահունչ:
- Հետևե՛ք անձնական հիգիենային»,- ասված է հաղորդագրությունում: