Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ԳԱԱ պատվիրակությունն այցելել է սահմանագոտի

Նոյեմբերի 8-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ՀՀ ԳԱԱ պատվիրակությունն ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանի գլխավորությամբ այցելել է սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային ու թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։

Ինչպես հայտնել են նախարարությունից, ակադեմիայի պատվիրակության կազմում են եղել ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ, ակադեմիայի ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ, ակադեմիկոսներ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքների մանրամասները, այնուհետև պատասխանել հյուրերին հետաքրքրող հարցերին։

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան