Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է Ֆրանսիայի Ազգային տոնը

ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում գրառում է կատարել․
«Շնորհավորում եմ Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամ Ֆրանսիային՝ ժողովրդին և իշխանություններին, իմ գործընկեր Սեբաստիեն Լըկորնյուին, Ազգային տոնի կապակցությամբ՝ հղելով խաղաղության և բարգավաճման մաղթանքներ։
Վստահ եմ, որ Հայաստան-Ֆրանսիա երկարամյա բարեկամությունը և համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում, շարունակական կլինեն»։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան