Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նոր կառուցվող զորանոցների շինարարական աշխատանքների ընթացքին

Շարունակվում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցերը ՊՆ զորամասեր:

Փետրվարի 27-ին Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում:

Զորամիավորման հրամանատարության հետ անցկացրած խորհրդակցության ավարտին նախարար Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան ցուցումներ:

Այնուհետև պաշտպանության նախարարն այցելել է զորամիավորման ենթակա հրաձգարաններից մեկը, հետևել ստորաբաժանումների կրակային պարապմունքների ընթացքին, զրուցել զինծառայողների հետ՝ հետաքրքրվելով ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցերով:

Նախարար Պապիկյանը պայմանագրային զինծառայողներին հորդորել է բազմապատկել ջանքերը առաջիկայում անցկացվելիք ատեստավորման քննություններում բարձր գնահատականներ ստանալու և ընձեռվող հնարավորություններից օգտվելու համար:

Սուրեն Պապիկյանն այցելել է նաև ՊՆ N զորամաս, հետևել ժամկետային զինծառայողների շարային պատրաստությանը, ծանոթացել զորամասի զորանոցային, կենցաղային պայմաններին, զորամասի ղեկավար կազմի հետ քննարկել զորքի մարտունակության բարձրացմանը, մարտական պատրաստության լիարժեք ապահովմանը վերաբերող հարցեր:

Նախարարը ծանոթացել է նաև նոր կառուցվող զորանոցների շինարարական աշխատանքների ընթացքին:

Related posts

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Գյումրին հրաժեշտ տվեց Դոնարա Հարությունյանին