Սոցցանցերի օգտատերերը` համացանցում տարածվող խաբեությունների թիրախում

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գեւորգ Հայրապետյանը անդրադարձավ համացանցում տարածվող խաբեություններին, որոնց թիրախում սոցիալական ցանցերի օգտատերերն են: Շատ հաճախ այդ խաբեությունները դրսեւորվում են մարդուց անձնական տվյալների կորզմամբ, ինչը թույլ կտա հանցագործին տիրանալ մարդու բանկային հաշիվներին:Այս ասուլիսը առիթն է այն բանի, որ վերջերս շատացել են նման խաբեությունները:

Ըստ Գեւորգ Հայրապետյանի անձնական տվյալների՝ պաշտպանությունը այժմյան պայմաններում մտահոգիչ է եւ նմանատիպ ասուլիսները կարեւոր են մարդկանց իրազեկման համար: Գույություն ունի նաեւ անձնական տվյալների պահպանման ուղեցույց, որը հրապարակված է անձնական տվյալների պաշտպանության գործակալության ֆեյսբուքյան էջում, ինչպես նաեւ Արդարադատության նախարարության էջում: Այս ուղեցույցը կօգնի կողմնորոշվել առաջարկի ճշմարտացիության հարցում:

Related posts

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ

««Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվեց դատարանում»․ Գրիգոր Իսկանդարյան

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը