Սոչիում փողոցները վերածվել են գետերի. ուժգին հոսանքը քշում-տանում է անգամ մեքենաները

Սոչիում փողոցները վերածվել են գետերի, որոնցով հնարավոր է տեղաշարժվել միայն նավակով կամ լողալով: Ուժգին հոսանքը քշում-տանում է անգամ մեքենաները, գրում է life.ru-ն:

Առողջարանային քաղաքում ջրհեղեղ է սկսվել առատ տեղումների պատճառով, որոնք սկսվել էին նախորդ օրը: Միանգամից մի քանի գետ դուրս է եկել ափերից: Նկուղներն ու շենքերի առաջին հարկերն անցել են ջրի տակ:

Հորդառատ անձրևների հետևանքով ջրի կրիտիկական մակարդակ է գրանցվել Սոչիի Խերոտա և Մացեստա գետերում, ինչի հետևանքով Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը բնակիչներին հորդորել է պատրաստվել հնարավոր տարհանմանը և հավաքել անհրաժեշտ իրերը:

Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում բնակչությանն օգնելու նպատակով հերթապահում են «Կուբան ՍՊԱՍ»-ի և «Սոչիի փրկարար ծառայության» անձնակազմերը:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան