Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը

Սոչիում երեք ամիս անց ձերբակալվել է Ուրախների և հնարամիտների ակումբի (KВН) փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը, հայտնում է News.ru-ն։

33-ամյա Արթուր Ռասուլովին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։ Նրա նկատմամբ առաջիկայում խափանման միջոց կընտրվի։

Նշենք, որ սպանությունը տեղի է ունեցել հունվարի 18-ի վաղ առավոտյան։ «Հարավային մայրաքաղաք» («Южная столица») թիմի նախկին անդամ Գևորգյանը կռվի է բռնվել դաղստանցի 32-ամյա Արթուր Ռասուլովի հետ։ Ծեծկռտուքի ժամանակ Ամիրանը գլխի լուրջ վնասվածք է ստացել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է գանգուղեղի և գանգի հիմքի կոտրվածք, գանգուղեղային բաց վնասվածք, գլխուղեղի ծանր կոնտուզիա և էպիդուրալ հեմատոմա։ Ստացած վնասվածքների պատճառով հումորիստն ընկել է կոմայի մեջ, իսկ երկու օր անց գիտակցության չգալով՝ մահացել։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում