Սոչիի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկվել

Սոչիի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկվել, սակայն այն չի խաթարել օդանավակայանի աշխատանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ին,  ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կենցաղային շենքում բռնկված  հրդեհը տեղայնացվել է:

«Օդանավակայանի տարածքում ոչինչ չի այրվում, այդ հատվածում հրդեհվել է կենցաղային շինություն, հրդեհն արդեն տեղայնացվել է, տեղեկությունը ճշտվում է»,- հայտնել են նախարարությունից։

Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեսանյութ էր հայտնվել, որի կադրերում երեւում էր, թե ինչպես է հրդեհ բռնկվում Ադլերի Սոչիի օդանավակայանի մոտ։ Օգտատերերի խոսքով՝ հրդեհվել են կոոպերատիվ ավտոտնակներ։

 

Related posts

Եվրոպական մի շարք երկրներ պայքարում են արագ տարածվող անտառային հրդեհների դեմ

ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

Միջազգային քրեական դատարանը Աֆղանստանի ղեկավարներին ձերբակալելու օրդեր է տվել