Սոթքում հրետակոծության հետևանքով անասնագոմ է այրվել. ԱԻՆ

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 08։04-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղում հրետակոծության հետևանքով այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սոթք գյուղի 2/1 փողոցի տներից մեկի հարակից կիսաքանդ անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:31-ին, մարվել՝ 08:51-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ)։

Related posts

Առաջիկա օրերը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա

Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով