Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի. ՄԻՊ

Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի՝ 5-7 կմ նվազագույն չափով: Ասուլիսում այդ առաջարկն արեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ընդգծելով, որ պետք է հաշվի առնել նաև արոտավայրերի օգտագործումը:

«Այսօր արոտավայրերի օգտագործման լուրջ խնդիր ունենք, որովհետև սահմանագծում՝ որպես այդպիսին չկա: Անհսականալի է՝ որտե՞ղ է սահմանն ավարտվում: Խոշոր ու մանր եղջերավոր կենդանիները գնում, մոլորվում են: Մեր հովիները կա՛մ պետք է գնան, փնտրեն, իրենք էլ գերի ընկնեն, կա՛մ էլ չկարողանան կենդանիներին հետ բերել։ Այդպիսի դեպքեր ունեցել ենք», – նշեց պաշտպանը:

Նա ընդգծեց նաև, որ պետք է լինեն համապատասխան միջոցներ՝ Հայաստանի բնակչության ֆիզիկական անվտանգության համար:

Պաշտպանի խոսքով՝ այս պայմաններում չի պատերացնում, թե ինչպես է լինելու խաղաղ գոյակցությունը.

«Բա այդ կրակոցները պատահակա՞ն են»:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան