Սյունիքում մի քանի տոննա կիվիով բարձված բեռնատարը վերածվել է մոխրակույտի

Հունվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բեռնատար է այրվում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրշեջ փրկարարները նախ մեկուսացրել, ապա մարել են «Scania» մակնիշի բեռնատարում առաջացած հրդեհը, սակայն այն վերածվել է մոխրակույտի։

Աղբյուրի տեղեկություններով՝ մոխրի վերածված բեռնատարը բարձված է եղել մի քանի տոննա կիվիով։

Դեպքի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Related posts

130 բնակավայր, որտեղ հիփոթեքի աջակցությունն ավելանում է 50 տոկոսով. ամբողջական ցանկը

Ֆրանսիայի դպրոցներում ցույցեր և դասադուլներ են. կան ձերբակալվածներ

ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել